01  09  2018

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը բացվեց



Օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին, Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է ամերիկահայ գրողի տուն-թանգարանը: Բացման արարողությանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և այլք, հայտնել է The Fresno Bee-ն։

Նորարարական լուծումներով ստեղծված թանգարանի մի հատվածում հնարավոր կլինի տեսնել Սարոյանի հոլոգրամը, նրա գրասեղանն ու տունն այնպիսին, ինչպիսին եղել է գրողի կենդանության օրոք: Տուն-թանգարանը մշակութային օջախ կդառնա ոչ միայն հայության, այլև ողջ աշխարհի համար։ Կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և մշակութային այլ միջոցառումներ։

«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը տունը գնել էր 2015 թվականին և այն վերակառուցել որպես տուն-թանգարան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ