20 07 2018

Մրցանակ՝ Ցեղասպանության մասին ֆիլմը ստեղծողներին

Մրցանակ՝ Ցեղասպանության մասին ֆիլմը ստեղծողներին

Ռեժիսոր Դևիդ Լի Ջոնսի «Մերժման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերները և ստեղծագործական թիմն ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի կողմից կպարգևատրվեն՝ ստանալով ANCA-WR-ի Excellence in Media մրցանակ: Վավերագրական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Beverly Hilton հյուրանոցում: ANCA-WR-ի գործադիր տնօրեն Նոռա Հովսեփյանը նշել է, որ «Մերժման ճարտարապետները» ֆիլմն արդյունավետ գործիք է պատմական փաստը հերքող թուրքական և ադրբեջանական լոբբիստական խմբերի դեմ պայքարում:

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը մեծ էկրան էր բարձրացել 2017 թվականի աշնանը: Ֆիլմի հերոսները պատմաբաններ, գիտնականներ, ցեղասպանությունների փորձագետներ են, նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Նրանք քննարկում են՝ ինչու են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մինչ այսօր վիճարկում պատմական փաստերը և հրաժարվում թուրքերի արածին տալ ցեղասպանություն անունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ