06  07  2018

Իտալացի հայտնի արվեստաբան Դեմետրիո Պապարոնին իր գրքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Իտալացի հայտնի արվեստաբան Դեմետրիո Պապարոնին իր գրքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը իտալացի հանրահայտ արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնիին օրերս հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ։

Փոխնախարար Գալստյանը շնորհակալություն է հայտնել Դեմետրիո Պապարոնիին ժամանակակից հայկական մշակույթին աջակցելու և իր գրքում Հայոց ցեղասպանությանը նվիրված էջերի համար։

Նշենք, որ «Գեղեցիկը, բարին և չարը» վերտառությամբ գրքում Պապարոնին անդրադառնում է Ցեղասպանությունից փրկված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքի դրվագներին, ստեղծագործությանը և դրանց միջոցով՝ Հայոց ցեղասպանությանը։ Փոխնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Պապարոնիին Վենետիկի վերջին բիենալեում ժամանակակից հայ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը համադրելու համար:

Դեմետրիո Պապարոնին շնորհակալություն հայտնելով մեդալի համար, բացատրել է, թե ինչու է որոշել իր գրքում էջեր հատկացնել ցեղասպանության թեմային, կարևորել Ռաֆայել Մեգալի դերը հայկական ժամանակակից մշակույթը աշխարհում ներկայացնելու գործում:

«Ռաֆայել Մեգալի համար շատ ավելի հեշտ կլիներ հաջողություն փնտրել Արևմուտքի որևէ մայրաքաղաքում: Սեփական մշակույթի կարևորումը մեծ արժեք է, որը պետք է ընդգծել: Դրա համար ես հպարտ եմ, որ համադրել եմ Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը Վենետիկի բիենալեում և վերջերս հրավիրել եմ նրան Իտալիայում և Նորվեգիայում իմ համադրած ցուցահանդեսներին մասնակցելու»,- նշել է իտալացի արվեստագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ