29  06  2018

Արամ Մանուկյանի «բազմաչարչար» արձանը. ֆոտոռեպորտաժ

Արամ Մանուկյանի «բազմաչարչար» արձանը. ֆոտոռեպորտաժ

Մետրոպոլիտենի Հանրապետություն կայանի տարածքում՝ Վերնիսաժի մոտ, տեղադրվում է Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանը: Այն գրեթե պատրաստ է, տեղադրման աշխատանքերը մոտենում են ավարտին:

Սակայն, ինչպես արձանի պատրաստման գործընթացը, այնպես էլ տեղադրումը կատարվում է մշտական քննադատությունների պայմաններում:

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, թե՝ Արամ Մանուկյանի հուշարձանը կարող է փոխել մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը: Նախարարությունը նաև դժգոհություն է հայտնում, որ այս ընթացքում հաշվի չի առնվել նախարարության կարծիքը:

Հունիսի 28-ին, հայտարարություն տարածեց քաղաքաշինության կոմիտեն՝ նշելով, որ դադարեցվում է արձանի տեղադրման շինարարական աշխատանքները և սկսում հանրային քննարկում վայրի վերաբերյալ:

Այնինչ արձանն արդեն տեղադրված է, մնացել են որոշ աշխատանքներ՝ այն պաշտոնական բացմանը պատրաստելու համար:

Հիշեցնենք, որ սկզբնական փուլում էր բուն արձանն արժանացավ քննադատությունների:

Արամ Մանուկյանի հուշարձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը հրաժարվում է մեկնաբանել պետական երկու կառույցների՝ Քաղաքաշինության կոմիտեի և Մշակույթի նախարարության հայտրարությունները:

Yerevan.Today-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ իրեն ոչ ոք այդ մասին տեղյակ չի պահել, ինքը ոչինչ գիտի, ավելին՝ սպասում է արձանի բացմանը, որը նախատեսված է հուլիսի սկզբին:

Անդրադառնալով հիշակատված հրապարակումների մեջ նշվող օրենքի խախտումներին՝ Մինասյանը նշեց, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ