10 05 2018

Մայրաքաղաքում երկօրյա ակտիվ միջոցառումներ են սպասվում

Մայրաքաղաքում երկօրյա ակտիվ միջոցառումներ են սպասվում

Մայիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի կունենա «Երևանի գինու օրեր» միջոցառումը:

Միջոցառումն այս տարի նվիրված է 2800 ամյա գինու մշակույթ և ապրելակերպ ունեցող Երևանին:

Միջոցառումը միտված է զարգացնել և հանրահչռակել հայկական գինին և գինեգործական հնագույն ավանդույթները, անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով՝ դարձնելով քաղաքացիների և քաղաքի հյուրերի երեկոն հիշարժան:

Միջոցառումը կազմակերպված է Street-fest ոճով, որտեղ հանդես կգան Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները՝ ներկայացնելով շուրջ 200 տեսակի գինիներ, իսկ քաղաքի ռեստորաններն ու սրճարանները կառաջարկեն հայկական և արտասահամանյան խոհանոցների լավագույն ուտեստները, այս ամենը կուղեկցվի բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների և քաղաքային ֆոլկլորային  կատարումներով:

Միջոցառման հատուկ հյուրն է ռուսաստանցի գինու բլոգեր, գինու փորձագետ, RRF Wine Awards գինու քարտերի համառուսական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, «Ոսկե արմավենու ճյուղ» ռեստորանային մրցանակի տեղեկատավական հովանավոր, opuswine.ru նախաձերնության հեղինակ և տնօրեն Իրինա Գրիշինան:

«Երևանի գինու օրեր»  միջոցառումը կազմակերպում է «ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Երևանի Քաղաքապետարանի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, Երևան Ռեստոյի և «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի աջակցությամբ, ինչպես նաև հատուկ հյուր հովանավոր Արարատի Կոնյակի Գործարանի, արծաթե հովանավոր Կոմպլեքս Բարի, հատուկ գործընկեր երաժշության և լուսային էֆեկտների ապահովվման գծով՝ Պապարացցի Գրուպի և Menu.am-ի հովանավությամբ:

Միջոցառումը կանցկացվի ժամը 18:00-23:00, Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ