10  05  2018

Պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունեմ. Հայկ Մարության

Պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունեմ. Հայկ Մարության

 

Քաղաքական որևէ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունեմ: Այս մաիսն ասել է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը՝ armtimes.com-ին տված հարցազրույցում: Հայկ Մարությանը մասնավորապես անդրադարձել է մայիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ գնալուն. «Բնականաբար, երեկ Հայաստանի այդ մեծ հաղթանակից հետո, ինձ համար շատ կարևոր էր գտնվել Արցախում, և դա ընդհանրապես կապ չունի պարոն Փաշինյանի այցի հետ: Կա պաշտոնական մաս, և կա ընկերական մաս, բացի այս ամեն ինչից՝ պարոն Փաշինյանն իմ ընկերն է, և մենք ընտանիքներով ընկերություն ենք անում: Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս»:

Վերջերս նաև մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնel մշակույթի նախարարի պաշտոնը: Վերջինս հերքել է լուրերը՝ նշելով. «(կա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, և այդ գումարները կուղարկեմ Պաշտպանության նախարարություն: Առանց այդ նախարարության մեր մշակույթը լավ պահպանվել է...առանց նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ