30  03  2018

180 երաժիշտ միասին Ստեփանակերտի բեմ կբարձրանա



Հայաստանն ու Արցախը միևնույն մշակութային համակարգը ունեն, և դա պետք է զգա յուրաքանչյուր քաղաքացի, համոզված են երկու պետությունների մշակույթի նախարարները:

Մարտի 30-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հանդես եկան մամուլի ասուլիսով և ներկայացրեցին համատեղ ծրագրերը:

Առաջին խոշորագույն մշակութային ծրագիրը նախատեսված է մայիսի 9-ին. Ստեփանակերտում լինելու է Համահայկական նվագախմբի երկրորդ համերգը, որին կմասնակցի 160-180 երաժիշտ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ