26  02  2018

«Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը



 

Սևակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում մրցում էին տասը մասնակից՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Nemra-ն, Կամիլը, Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը:

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով: Ի դեպ, նշենք, որ երգն ամբողջությամբ հայերեն է:

Նա մայիսին կմեկնի Պորտուգալիա՝ Լիսաբոն, որտեղ կայանալու է «Եվրատեսիլ 2018»-ը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում, որը նախանշված է մայիսի 9-ին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ