21  02  2018

Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին. Լուսանկարներ

Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին. Լուսանկարներ

Փետրվարի 20-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Համերգը մեկնարկել է Շուշիի ազատագրման ռազմաօպերացիայի ժամանակ հերոսաբար զոհված տանկիստ Օլեգ Փիրումյանի կնոջ՝ երգահան Իրինա Փիրումյանի հեղինակած «Վերադարձի՛ր» երգով:

Այնուհետև հանդիսավոր միջոցառմանը Ստեփանակերտի մշակութային օջախների սաները, ինչպես նաև ՀՀ-ից ժամանած երգիչ-երգչուհիները հանդես են եկել երաժշտական կատարումներով և պարային ելույթներով:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախյան շարժման մասնակիցներ, հյուրեր:

Մինչ այդ, տեղի է ունեցել նաև տոնական ընդունելություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ