13  01  2018

Ինչո՞ւ կամերային երաժշտական թատրոնում տնօրեն չի ընտրվել

Ինչո՞ւ կամերային երաժշտական թատրոնում տնօրեն չի ընտրվել

Հունվարի 12-ին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:

Հայտ ներկայացրած 4 թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել, երկուսը կտրվել են գրավոր փուլից: Բանավոր փուլում էլ կտրվել է գրավորում հաղթած թեկնածուն՝ թատրոնի երիտասարդ դերասան Մարատ Խաչատրյանը: Հանձնաժողովի ութ անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ:

Ըստ թատրոնի դերասանների, նախարարությունը նախապատվություն է տալիս Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանին, որը գրավոր փուլում էր կտրվել: Եվ քանի որ ցանկություն կա նրան տնօրեն ընտրելու, ուստի Մարատ Խաչատրյանը կտրվել է քննությունից:

Թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կհայտարարվի, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կանցնի Դեղտրիկյանը:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ