08  01  2018

«Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները

«Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները

Հունվարի 7-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը:

2017 թվականի լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը, որը պատմում է ոստիկանությունից իր դստեր մահվան դեպքի հետաքննությունը պահանջող մոր մասին:

 

Լավագույն դրամադիկ դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։

«Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը»)։

 

 

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

 

«Լավագույն սցենար» անվանակարգում կրկին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը:

 

 

«Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նիկոլ Քիդմանը, որի մրցակիցներն էին Ռիզ Ուիզերսփունը, Ջեսիքա Լանժը, Սյուզան Սարանդոնն ու Ջեսիքա Բիլը: «Լավագույն հեռուստատեսային դերասան» անվանակարգում հաղթել է Էվան ՄքԳրեգորը («Ֆարգո»):

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյան»):

 

«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տիկին Թռչուն»-ը, որի գլխավոր դերակատար Սիրշա Ռոնանը մրցանակի է արժանացել «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ջեյմս Ֆրանկոն («Սարսափելի արարիչը»):

 

 

Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Ոչ մի տեղից»-ը: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Կոկո»-ն:

 

Մրցանակակիրների ամբողջական ցանկը՝ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ