28  12  2017

Դեկտեմբերի 28-ը կինոյի միջազգային օրն է

Դեկտեմբերի 28-ը կինոյի միջազգային օրն է

Դեկտեմբերի 28-ը համարվում է կինոյի ծննդյան օրը. 1895 թվականի դեկտեմբերի 28-ին ֆրանսիացի Լյումեր եղբայները Փարիզում հանրությանը ցուցադրեցին առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»: Այն առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը գումարի դիմաց: Ֆիլմի ցուցադրումն իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ:

Կինոդիտման մասնակիցները ցուցադրմանը վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքն իրենց վրա է ընթանում:

Ի դեպ, նույն տարում, սակայն ավելի վաղ, Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար:

Մարտի 22-ին Փարիզում եղբայրները պատմության մեջ առաջին անգամ մեծ էկրանով ցուցադրեցին «Բանվորների ելքը ֆաաբրիկայից» կարճամետրաժ ֆիլմը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ