23  12  2017

Վիգեն Չալդրանյանը՝ Համազգային թատրոնի տնօրեն

Վիգեն Չալդրանյանը՝ Համազգային թատրոնի տնօրեն

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Հիշեցնենք, որ Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր մնաց, երբ երկար տարիներ տնօրենի պաշտոնում աշխատած Վարդան Մկրտչյանը նշանակվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն:

Մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ 

Տնօրենի պաշտոնի համար հայտ էին ներկայացրել երկու թեկնածու՝ Վիգեն Չալդրանյանը և Վահրամ Գալստյանը, սակայն վերջինս մրցույթին չի ներկայացել:

Վիգեն Չալդրանյանը զբաղեցնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ