20  12  2017

Նախագահը դիտել է ՀՆՄ 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը և ներկա գտնվել «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային. լուսանկարներ

Նախագահը դիտել է ՀՆՄ 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը և ներկա գտնվել «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային. լուսանկարներ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի նկարիչների միություն և դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ: Այս մասին հայտնում է նախագահի լրատվականը: 

Հանրապետության Նախագահն այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Մեր երազանքի ճանապարհը» յոթ նովելներից բաղկացած գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի հիմքում այդ նովելների էկրանավորումն իրականացրած յոթ հայ ռեժիսորները դրել են յուրաքանչյուրը մի պատմություն, որը ներկայացնում է Հայաստանի անկախության 25-ամյա ճանապարհն անցած տարբեր մարդկանց ճակատագրեր՝ հիմնված Հայաստանի հանդեպ ունեցած սիրո վրա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ