16  12  2017

Մարդկանց հուզելն ու ուրախացնելը լավագույն զգացողություններից է. Սիրուշո



Վերջին մի քանի շաբաթների ընթացքում երգչուհի Սիրուշոն ամանորի անակնկալ է մատուցել իր երկրպագուներին: Նա անսպասելի այցելել է նրանց, ովքեր նամակով իրեն խնդրել են այդ մասին: Երգչուհին այցելում էր իրենց ու նվերներ մատուցում իր հավաքածուից։

Երգչուհուն ուղեկցում էր նկարահանող խումբը։ Սիրուշոն չէր բացահայտել, թե ինչ նպատակով են իրականացնում այս նկարահանումները։ Պարզվեց` նա տեսահոլովակ է պատրաստում մայրիկի` Սյուզան Մարգարյանի կատարմամբ «Ձմեռ պապ» երգի համար, որի հեղինակն ինքն է։

 Դեկտեմբերի 14-ին նա ներկայացրել է իր հանդիպումների տեսանյութը: Նախաձեռնության շրջանակներում նա եղել է Մուրացան հիվանդանոցի քիմիաթերապիայի մանկական բաժնում:

«Մարդկանց հուզելն ու ուրախացնելը լավագույն զգացողություններից է»,– ավելի վաղ գրել էր երգչուհին` անդրադառնալով երկրպագուներին իր այցին։

Իսկ արդեն տեսանյութին կից Սիրուշոն գրառում է կատարել՝ նշելով, որ այն դիտելով մարդիկ կարող են հասկանալ՝ ինչպես է ինքը պատրաստվում Նոր տարուն: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ