06  12  2017

Քոչարին` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում



Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) ընդգրկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնում է կազմակերպությունը՝ Twitter-ի էջում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը նման որոշում է կայացրել դեկտեմբերի 5-ին՝ Հարավային Կորեայում անցկացվող միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում:

Ներկայացված 34 հայտերից մեկն էլ Ադրբեջանի ներկյացրած՝ տոլմայի պատրաստման բաղադրատոմսն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ