11  11  2017

Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին



Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել բոլորին սատարել և դիտել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրությունը» (Intnent To Distroy) ֆիլմը: Այդ մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մրցանակի արժանացած Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը, որը ստեղծել է իմ թանկագին բարեկամ Էսրայելյանը (պրոդյուսեր Էրիկ Էսրայելյան), նոյեմբերի 10-ից հնարավոր կլինի դիտել Լոս Անջելեսի և Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ՝ աջակցեք և «կատարեք խոստումը»,-գրել է Շերը:

Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Ագդալուշը և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Որպես համապրոդյուսեր հանդես է եկել Էրիկ Էսրայելյանը: Emmy-ի և Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի ֆիլմի սաունդթրեքը հեղինակել է Սերժ Թանկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ