13  10  2017

ԱՄՆ-ն Իսրայելը դուրս են գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից

ԱՄՆ-ն Իսրայելը դուրս են գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից

ԱՄՆ-ն դուրս է գալիս Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմից: Աայս մասին հայտնել են Պետքարտուղարությունից: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թ. դեկտեմբերի 31-ին:

«Հոկտեմբերի 12-ին Պետքարտուղարությունը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ԱՄՆ որոշման՝ կազմակերպությունից դուրս գալու և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական դիտորդական առաքելություն ստեղծելու մտադրության մասին»,- հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը: Նա նշել է, որ «այս որոշումը հեշտ չեն ընդունել»:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ի՝ նման որոշման ընդունումը կապված է կազմակերպությունում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ում շարունակվող հակաիսրայելական կանխակալությամբ:

Իսրայելի իշխանությունները, հաջորդելով ԱՄՆ-ին, որոշում են կայացրել դուրս գալ ՅՈւՆԵՍԿՕ-ից: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է երկրի ԱԳՆ-ին սկսել ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից ԱՄՆ-ին զուգահեռ դուրս գալու նախապատրաստումները: Նեթանյահուի խոսքով՝ Սպիտակ տան որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ «խիզախ և բարոյական» է:

«Այդ կազմակերպությունը վերածվել է աբսուրդի թատրոնի, որը պատմության պահպանմամբ զբաղվելու փոխարեն խեղաթյուրում է այն»,- ասել է Նեթանյահուն:

Մամուլում շրջանառվում էին նաև տեղեկություններ, որ Գերմանիան ևս կհետևի ԱՄՆ-ի և Իսրայելի օրինակին, քննարկումներ են ընթանում սրա շուրջ: Ավելի ուշ, սակայն, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է մնալ նշանակալի միջազգային հարթակ,և Գերմանիան նրան ամեն կերպ կաջակցի:

«Մենք հավատարիմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Ոչ մի կասկած չկա, որ մենք շարունակում ենք աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին», - ասել է նախարարը:

Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը հիմնվել է 1945 թվականին։ Նրա հաստատված նպատակն է համերաշխության և անվտանգության օժանդակությունը՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման միջոցով՝ համընդհանուր հարգանքի և արդարության տարածման համար։

Այս օրերին կառույցը ղեկավար է ընտրում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ