07  10  2017

Հնամաշ ու փտող գրքեր, չհամալրվող գրականություն, կիսավեր շենքեր. Հայաստանը նշում է գրադարանավարի օրը

Հնամաշ ու փտող գրքեր, չհամալրվող գրականություն, կիսավեր շենքեր. Հայաստանը նշում է գրադարանավարի օրը

2004 թվականից ի վեր հոկտեմբերին 7-ին Հայաստանում նշվում է Գրադանավարի օրը: Կառավարության որոշմամբ՝ այն պաշտոնապես ներառվել է երկրի մասնագիտական տոների ցանկում:

Օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքով է հանդես գալիս մշակույթի նախարարը, պարգևատրումներ իրականացնում: Կներկայացվի նաև հաշվետվություն գրաբուսների, շրջիկ գրադարանների և այլնի մասին:

Փաստ է, սակայն, որ Հայաստանում 1990 թ.-ից մինչ օրս փակվել է 500 գրադարան: Եղած գրադարանները գտնվում են անհուսալի և խեղճ վիճակում: Նախ՝ վատ են գրադարանային պայմանները, վերանորոգված չեն շենքերը: Գրադարան կա՝ 10 տարի չի համալրվել, եղած գրականությունն էլ մաշվել է:

Իսկ գրադարանավարարը տարիներ շարունակ ստանում է նվազագույն աշխատավարձ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ