04  10  2017

Ռոման Բաբայանն ու Արթուր Ջանիբեկյանի Comedy Club-ը «ՏԷՖԻ-2017» մրցանակի են արժնացել

Ռոման Բաբայանն ու Արթուր Ջանիբեկյանի Comedy Club-ը «ՏԷՖԻ-2017» մրցանակի են արժնացել

Ռուսաստանի Դաշնությունում ստեղծագործող Արթուր Ջանիբեկյանն ու Ռոման Բաբայանը «ՏԷՖԻ-2017» մրցանակի են արժանացել:

«Լավագույն հումորային շոու» անվանակարգում հաղթել է Արթուր Ջանիբեկյանի Comedy Club-ը: Սիրված ու հանրաճանաչ այս հաղորդումը մրցանակի է արժանանում ստեղծումից 12 տարի անց: «12 տարի անց դուք ուշադրություն եք դարձրել մեզ: Ուրեմն մեզ մոտ ինչ-որ բան այն չէ, պետք է փոխել», - կատակել է Ջանիբեկյանը՝ ստանալով իր արձանիկը:

Հեռուստալրագրող Ռոման Բաբայանն իր «Ընտրության իրավունք» ծրագրով հաղթել է «փրայմ-թայմի լավագույն հասարակական–քաղաքական թոք–շոուի հաղորդավար» անվանակարգում: «Այն տեղեկատվական դպրոցը, որ ես անցել եմ, ինձ հնարավորություն է տվել լինելու այն բոլոր վայրերում, որի մասին մենք այսօր պատմում ենք», - ասել է Բաբայանը՝ մրցանակը ստանալիս:

Մրցանակաբաշխության տարբեր կատեգորիաներում ներկայացվել են նաև հայազգի ներկայացուցիչներ՝ «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի» պրոդյուսեր և նախագահ Ալեքսանդր Ակոպովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ