25  09  2017

«Աղբի տղա». իրական Ադրբեջանը՝ Արման Աղաջանյանի նոր տեսահոլովակում



Երգիչ Արման Աղաջանյանն օրեր առաջ ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ՝«Աղբի տղա»: Երգը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի մասին է, որը հայ սպային սպանել էր քնած ժամանակ և տարհանձնվելով Ադրբեջան՝ դարձել ազգային հերոս:

«Իրականում այն երաժշտության միջոցով պայքար է, բողոք անարդարության դեմ: Սա բողոք է ոչ միայն մեկ անձի, այլ մի ամբողջ պետության դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց երգի հեղինակը:

Երգը պարունակում է նաև անգլերեն և ադրբեջաներեն ենթագրեր: Երգչի խոսքով՝ այս երգը ուղղված է ավելի շատ միջազգային հանրությանը՝ որ ճանաճեն, թե ով է իրական Ադրբեջանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ