07  09  2017

Հարություն Խաչատրյանը հրաժարվել է «Ոսկե ծիրան»-ի տնօրենի պաշտոնից

Հարություն Խաչատրյանը հրաժարվել է «Ոսկե ծիրան»-ի տնօրենի պաշտոնից

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Նա պատճառաբանել է ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածությունը:

Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնը։

Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ