25  08  2017

Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի անվանական աստղը



 Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվել է Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը բացվել է «Կենդանի կատարում» անվանակարգում:

«Ես և ֆրանսիացի եմ, և հայ: Դրանք տարանջատելը հնարավոր չէ, ինչպես կաթով սուրճի մեջ չես կարող բաժանել կաթը սուրճից: Իմ հայկական անունը Շառլ Ազնավուրյան է, իսկ ֆրանսիական անունը՝ Շառլ Ազնավուր: Ֆանտաստիկ է ունենալ հնարավորություն երկու մշակույթները ծառայեցնելու մի նպատակի: Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, իսկ հայերենն իմ ընտանեկան լեզուն է: Այս աստղը ստանալուց հետո ես նաև մի փոքր կալիֆորնիացի եմ»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրը կարճ շնորհակալություն է հայտնել հավաքվածներին՝ նշելով, որ հազվադեպ է հրապարակայնորեն անգլերեն խոսում:

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ