31  07  2017

Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել

Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել

Հայ հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել: Facebook-ի էջում նա գրում է. «Ս/թ. հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատեց մայրաքաղաք Երևանում ամիսներ առաջ սահմանված երաժշտական ռեկորդս:

30 տարի է, ինչ բարձր բեմերում եմ. մի ժամանակահատված, որն համընկել է Արցախյան հերոսամարտի ընթացքի հետ: Իմ այս փոքրիկ հաղթանակը նվիրում եմ մեր մեծ Հաղթանակը կերտող բոլոր ազատամարտիկներին. կենդանի և անմահացած:

Շնորհակալ եմ նաև տարիների նվիրյալ ունկնդիրներիս, ինչ ազգության էլ որ լինեն, իմ արվեստի ճանապարհին ինձ ուժ և անսահման երևակայություն հաղորդելու համար: Խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության ու գալիքի և, իհարկե, համայն մարդկության հրաշագեղ մոլորակը արարող մեծագույն Ուժի առջև»:

 

 Այս տարվա փետրվարի 11-12-ը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոյանը 33 ժամից ավելի շուրջ 60 հանրահայտ երաժշտական ստեղծագործություններ էր նվագել:

44-ամյա հայ ջութակահարը համերգների է մասնակցել լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ, հաղթանակներ է տարել մի շարք մրցույթներում:

2016թ. հոկտեմբերին Նիկոլայը Yerevan.Today-ի «Առավոտյան սուրճ» նախագծի հյուրն էր: Հաղորդումն առաջարկում ենք դիտել այստեղ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ