29  05  2017

ՀՀ վաստակավորներն ու ժողովրդականները

ՀՀ վաստակավորներն ու ժողովրդականները

ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 28-ին  տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողություն, որի ժամանակ մի շարք հայտնիներ պարգևատրումներ են ստացել։

Դերասան Արմեն  Էլբակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

Երգչուհի Էմմա Պետրոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Երգիչ Ռազմիկ  Ամյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում են ստացել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Սյուզաննա Փիրումյանը, Գեորգի Ռաֆաելի Մանգասարյանը,օպերային երգչուհի Իրինա Զավենի Զաքյանը, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի Մելանիա Գևորգի Բարսեղյանը:

Հենրիխ  Մխիթարյանը պարգևատրել է  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Դերասան Խորեն Լևոնյանին հունվարի 23-ին շնորհվել էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Նախօրեին կայացած միջոցառման ժամանակ նա  պաշտոնապես պարգևատրվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ