15  12  2016

Ըստ նախագահի՝ սերիալներով ազգը դեգրադացվում է

Ըստ նախագահի՝ սերիալներով ազգը դեգրադացվում է

Արցախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ  մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ քննարկվել են տարաբնույթ հարցեր` քաղաքական, հասարակական, մշակութային:

Անդրադառնալով հուլիսյան դեպքերին, Սերժ Սարգսյանը նշել է, որ առիթը կար, որ իշխանությունը ցույց տար իր ուժը, և որևէ ﬕջազգային կառույց, որևէ այլ պետություն կշտամբանքի որևէ խոսք չէր կարող ասել, սակայն ՀՀ իշխանությունները երբեք բռնության կողﬓակից չեն եղել: Նախագահի խոսքով արվել է ամեն ինչ, որ ի վերջո շատ փոքր արյուն լինի: Սա ոչ թե ﬔնք արել ենք, որպեսզի ﬔզ ծափահարեն, այլ օրինակ ենք ցույց տվել, որ ՀՀ իշխանություները ոչ միայն խոսքով, այլև գործով երբեք բռնության կողմնակից չեն եղել:

Խոսելով առաջնային խնդիրների մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ արդյունավետ կառավարումը ﬔր աﬔնաﬔծ խնդիրն է: Եթե ﬔր բյուջեն արդյունավետ կառավարվի, ﬔնք ավելի լավ արդյունքներ կարձանագրենք: Անդրադառնալով բիզնեսի և մշակութային հանրության համագործակցության խնդիրներին` հանրապետٳթյան ղեկավարը նշել է, որ բանկերի կողﬕց մշակութային ծրագրերի ֆինանսավորման հարցում պետության ներգրավման հարցը պրոբլեմատիկ է: Երկրի ղեկավարի խոսքով` պետության և մշակույթի նախարարության խնդիրն է փոքր դրամաշնորհների ﬕջոցով փորձել աջակցել մշակույթին:

Պատասխանելով թանգարանների մասին հարցին` նախագահն ասել է, որ այսօր չունենք վատ վիճակում գտնվող թանգարան:

«Վերջին ﬕ քանի տարիների ընթացքում ամբողջականացրեցինք Մատենադարանը, որովհետև, եթե այդպես թողնեինք, կարող էինք կորցնել այն գանձը, որն այնտեղ կա: Ստեղծեցինք Կոﬕտասի թանգարանը, Մարտիրոս Սարյանի թանգարանն ամբողջովին վերանորոգեցինք: Ունենք նաև ժամանակակից արվեստի թանգարանի կառուցման ծրագիր: Ունենք պատկերասրահ կառուցելու ծրագիր, որը ոչ թե փոքր բան կլինի, այլ 35-40 հազար քառ ﬔտրանոց ժամանակակից ﬕ կառույց, որտեղ կհավաքվեն ﬔր հրաշալի գործերը` դրանով իսկ լուծելով նաև պատմության թանգարանի խնդիրը»:

Մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև եթերի որակը, մասնավորապես սերիալները: Սերժ Սարգսյանը համաձայնել է, որ ներկայիս սերիալներով մի ամբողջ ազգ է դեգրադացվում։

«10 տարի առաջ էլ նույն դեգրադացիան էր, պարզապես ծագման երկրներն էին տարբեր, հիմա էլ հնդկականներն են չէ՞: Մասնավոր ընկերությունները սերիալներ ցուցադրելը պատճառաբանում են ռեյտինգով: Ասում են շուկան փոքր է, ռեկլամ տվող չկա»,- ասել է Նախագահը։

Վերջում Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ  ﬔր մտավորականությունը առավել ակտիվ կլինի, քանի որ այդ դեքպում շատ հարցեր իրենց տեղը կընկնեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ