23 12 2019

40 տարի է՝ ֆուտբոլում եմ և այսպիսի խայտառակ բան դեռ չէի տեսել․ Մարինա Թաշչյան

40 տարի է՝ ֆուտբոլում եմ և այսպիսի խայտառակ բան դեռ չէի տեսել․ Մարինա Թաշչյան

ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը, ով Հենրիխ Մխիթարյանի մայրն է, անդրադառնալով ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ նշեց, որ այն պայմանավորված խայտառակ շոու էր, իսկ ընտրողների վրա ճնշում է եղել։

«Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել։ Ամեն ինչ պլանավորած էր, նրանք հանդիպել էին բոլոր ակումբերի հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ են նրանց առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր  «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ։

Եթե իմ գիտելիքների կարիքը չունեն, ապա ոչ մի քայլ չեմ ձեռնարկի, սակայն պայքարելու եմ մինչև վերջ։Հայկական ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։ Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք, թե ինչպես գործ կանի: Այդքան գումար յուրաքանչյուրն էլ կարող է տալ ու դրսից տեխնիկական տնօրեն եւ մրցավարական բաժնի պետ հրավիրել: Թող այդ ամենը տեղի կադրերով անի»։

Մարինա Թաշչյանը նաև նշեց, որ Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու խոսակցություններ եղել են՝ որդու դեմ օգտագործելով իր հայտարարությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ