28  11  2019

Վանեցյանին փոխարինողի երկրորդ թեկնածուն

Վանեցյանին փոխարինողի երկրորդ թեկնածուն

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ներկայացուցիչ Վանաձորի «Լոռիի» սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ մասնակցելու է ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:

Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- ասված է Թովմաս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ