21  11  2019

Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմը հրաժարական ներկայացրին

Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմը հրաժարական ներկայացրին

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմը հրաժարական ներկայացրին։Գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

 «Քննարկել ենք ընդհանուր ֆուտբոլի վիճակը, որի ընթացքում պարոն Վանեցյանն իր որոշումով հրաժարական է տվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մենք ընդունել ենք այդ հրաժարականը և պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար, գնահատել ենք միասին մեր ունեցած հաջողությունները», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։ 

ՀՖՖ նոր նախագահի և գործկոմի անդամների անունները հայտնի կլինեն դեկտեմբերի 23-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ