14 10 2018

Բախում, սխալ հիմն․ Ջիբրալթարի հետ հանդիպումն առանց միջադեպերի չի անցել

Բախում, սխալ հիմն․ Ջիբրալթարի հետ հանդիպումն առանց միջադեպերի չի անցել

Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների բախում է տեղի ունեցել:

Հանդիպման ավարտին արևելյան տրիբունայում, որտեղ հիմնականոմ նստած էին ՖԱՖ-ի և «Red Eagles» երկրպագուական ակումբի ներկայացուցիչները, բախում է տեղի ունեցել: Ոստիկանները միջամտել են և հանգստացրել երկրպագուներին:

Հանդիպումից հետո Red Eagles ֆան-շարժման անդամները շարժվել են դեպի Ավանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ պահանջել են հանդիպել ազգային ընտրանու ֆուտբոլիստների հետ: Որոշ ժամանակ անց ֆան ակումբի անդամներին է մոտեցել միայն Յուրա Մովսիսյանը:

Հանդիպման սկիզբը ևս առանց միջադեպի չի անցել. Ջիբրալթարի հիմնի փոխարեն հնչել է Լիխտենշտեյնի օրհներգը:«Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է այն հանգամանքից, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը»,-ասված է Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ