22 03 2018

Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը. Լուսանկարներ

Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը. Լուսանկարներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում 7 տարի անընդմեջ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, երրորդ տեղը՝ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ