06 03 2018

Պուտինը նկարահանվել է ՖԻՖԱ-ի գովազդային հոլովակում



ֆԻՖԱ-ն հրապարակել է գովազդային հոլովակ, որում գնդակի տիրապետման վարպետությունն են ցուցադրում առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից երկրների ֆուտբոլային աստղերը: Տեսանյութը հիշեցում է, որ ՌԴ-ում կայանալիք ֆուտբոլի առաջնության մեկնարկին մնացել է 100 օր:

Հոլովակում նկարահանվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, որոնք խաղում են Կրեմլում:

Նշենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին՝ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի խաղով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ