22  08  2017

Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն



Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ: 5:0 հաշվով հաղթելով նրան՝ Մանուկյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն։ 

Մինչ այդ, Մանուկյանը հաղթել էր վրացի, գերմանացի, իրանցի մարզիկներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նաև Արթուր Ալեքսանյանը:  

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ