10  08  2017

Ի՞նչ անել, որ բնակչությունը զբաղվի սպորտով



ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում հավանություն տվեց բակային սպորտի զարգացման հայեցակարգին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ, պետք է 20 օրում ներկայացնի առնվազն հիսուն քաղաքային և գյուղական համայնքներում (բացառությամբ՝ Երևան քաղաքի) բակային սպորտի զարգացման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը: Չորսամսյա ժամկետում էլ պետք է ներկայացնի բակային սպորտի զարգացման 2018-2022 թվականների միջոցառումներիծրագիրը՝ ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի քաղաքային և գյուղական համայնքների: Ներկայում համայնքներից շատերում բնակչության ֆիզիկական ակտիվության հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դերակատարություն ունեն ակտիվ կենսակերպի համար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու գործում: Բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումները հիմնված են հետևյալ կարևոր սկզբունքների վրա՝

1. ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածություն, առողջ ապրելակերպի գաղափարի տարածում.

2. բնակչության առողջության ամրապնդում ու ֆիզիկական զարգացում, երկարակեցության ապահովում.

3. ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն.

4. տարբեր տարիքի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովում.

5. բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում.

6. բնակչության շրջանում մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորում, բնակչությանընդգրկում մարզական զանգվածային միջոցառումներում.

7. մասսայական սպորտով զբաղվող մարդկանց թվի աճի ապահովում:

Ակտիվ ապրելակերպը նպաստում է ոչ միայն ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև հասարակության սոցիալական համախմբվածությանն ու բարեկեցությանը: Մարդկանց ֆիզիկական ակտիվության հիմնական աղբյուրը ամենօրյա ֆիզիկական գործունեությունն է` քայլելը, լողալը, տանը, այգիներում աշխատելը և այլն:

Վիճակագրությունը վկայում է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունը կանոնավոր ֆիզիկական գործունեության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50 %-ը, այն դեպքում, երբ Հայաստանում (ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականին հրապարակած տվյալների) զբաղվում է բնակչության 7.3 %-ը (175 մարզական կազմակերպություններում մարզվել է 41 090 մարզիկ, նրանցից 6 425-ը կամ 15.6 %-ը` կանայք):

Հայաստանի Հանրապետության 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության (հիպոդինամիա) ցուցանիշը կազմում է 16,5 %: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց քանակը կազմել է 10,4 %, իսկ կանանցը` 22,3 %: Ֆիզիկական թերակտիվությունն աճում է տարիքի հետ, և ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 60-69 տարեկան (29,3 %) և 70 տարեկան ու ավելի բարձր տարիքային խմբերում (42,6 %):

Ըստ 2009-2011 թվականների հետազոտության արդյունքների՝ դեռահասներն ունեն ֆիզիկական ակտիվության էական պակաս. տղաների 59 %-ը որևէ մարզաձևով չի զբաղվում, իսկ աղջիկների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 70 %-ի: Ֆիզիկական կուլտուրայի դասերին կանոնավոր կերպով հաճախել է աշակերտների միայն 36 %-ը:

Հարցված 11 տարեկանների 65 %-ը աշխատանքային օրերին հեռուստացույց է դիտում երկու ժամ և ավելի, 15 տարեկանների շրջանում այս ցուցանիշը կազմում է 81 %: Հանգստյան օրերին այդ թիվն է՛լ ավելի է աճում` հասնելով 86 %-ի: Շաբաթվա ընթացքում համակարգչից երկու և ավելի ժամ օգտվում է աղջիկների 28 %-ը և տղաների 45 %-ը: Աղջիկների 17 %-ը և տղաների 14%-ը համարում է, որ ինքը գեր է: Նիհարել է փորձում աղջիկների շուրջ 20 %-ը: Հարցման թիրախային խումբ են դարձել 11, 13 և 15 տարեկան 2833 դպրոցահասակ երեխաներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից։

 

Հայեցակարգի խնդիրներն են՝

1) զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների ոչ բավարար թվաքանակը և մարզագույքով թերհագեցվածությունը.

2) կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների սակավությունը կամ դրանց բացակայությունը.

3) մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ ոչ բավարար քարոզչությունը.

4) ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության (միջին և բարձր տարիքի անձանց) ոչ բավարար ներգրավվածությունը,առողջ ապրելակերպ չվարելը.

5) մարզասարքերի, խաղահրապարակների և ակտիվ հանգստի գոտիներիդժվարամատչելիությունը կամ դրանց բացակայությունը.

6) երբեմնի սիրված ատլետիկա, մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, խաղային մարզաձևերի ավանդույթների կորուստը.

7) ուսումնա­կան հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքի ոչ բավարար մակարդակը,հանրապետության տարածաշրջաններում մարզակառույցների, նյութատեխնիկական բազայի ոչ համաչափ բաշխվածությունը.

8) հիվանդությունների, մահացության թվի աճը:

 

Հայեցակարգի նպատակներն են՝

  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակայինսպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը,
  • ժամանակակից պահանջներին համապատասխան նոր արդյունավետ ազգային համալիր ծրագրի ստեղծումը,
  • բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումը,
  • ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը,
  • տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիության ապահովելը,
  • հիվանդությունների նվազեցումը և կանխարգելումը, կյանքի առողջ, բարենպաստ պայմանների ապահովումը,
  • ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը,
  • աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական,բակային մարզական կառույցների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը,մարզական բակերի կառուցման ֆինանսավորման այլընտրանքայինհամակարգի ներդրումը:

 

Առաջարկվող լուծումներ

Բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով պետք է կատարելհետևյալաշխատանքները`

1) ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային աշխատանքների բարելավում: Բակային սպորտի հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցության միջոցովբակերում, այգիներում, բացօթյա տարածքներում, հանգստյան օրերին կամ ազատ ժամերին բնակչության տարբեր տարիքային խմբերի ֆիզիկական ակտիվության հնարավորությունների ստեղծման համար նոր ծրագրերի մշակում.

2) ըստ բնակության վայրի մարզական պարզ տիպի խաղահրապարակների, մարզական կենտրոնների, բազմաֆունկցիոնալ մարզահրապարակների, բակերի, զբոսայգիների և հետիոտնի համար ճանապարհների կառուցում՝ ակտիվ հանգստով և սպորտով զբաղվելու համար.

3) դասերից դուրս դպրոցական մարզական կառույցներից օգտվելու հնարավորության ընձեռում (արտադասարանական խմբակներ), արտադպրոցական միջոցառումների մակարդակի բարձրացում.

4) բակային սպորտի զանգվածային միջոցառումների անցկացում հանրապետության մարզերում և համայնքներում.

5) տեղական համայնքի տարածքի «ակտիվ ապրելակերպի քարտեզի»մշակում և տարածում, որի վրա նշված են զբոսայգիները, անցումները, ոտքով և հեծանիվով երթևեկելու ճանապարհները, ինչպես նաև ակտիվ հանգստի և ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար նախատեսված վայրերը` խաղահրապարակ, մարզասրահ, մարզական ակումբ, լողավազան, սահադաշտ և այլն:

Պայքար ոչ ակտիվ կենսակերպի գործոնների ուղղությամբ, երգործություն բնակչության վրա` զանգվածային տեղեկատվության միջոցով և այլն:

Բակային սպորտի զարգացման հայեցակարգը մշակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի որոշումը:

Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր՝ արդյունավետ ազգային համալիր ծրագրի ստեղծումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը, ինչպես նաև տարիքային ու uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիությունը ապահովելը, հիվանդությունների նվազեցումը և կանխարգելումը, կյանքի առողջ, բարենպաստ պայմանների ապահովումը, ինչպես նաև ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը:

«Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ հիմնախնդիրները՝

  • զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների թվաքանակիաճ և մարզագույքով հագեցվածություն.
  • կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների ցանցի ընդլայնում.
  • մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ քարոզչություն.
  • ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության (միջին և բարձր տարիքի անձանց) ներգրավվածության թվի աճ, առողջ ապրելակերպի պահպանում.
  • մարզասարքերից, խաղահրապարակներից և ակտիվ հանգստի գոտիներիցօգտվելու մատչելիություն.
  • երբեմնի սիրված ատլետիկա, մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, խաղային մարզաձևերի ավանդույթներիվերականգնում.
  • ուսումնա­կան հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դրվածքի մակարդակի բարձրացում, հանրապետության տարածաշրջաններում, մարզակառույցների, նյութատեխնիկական բազայի համաչափ բաշխվածություն.
  • հիվանդությունների նվազում, մահացության թվի անկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ