Մեր մասին

Մնացած համացանցային լրատվամիջոցներից մենք տարբերվում ենք առաջին հերթին բովանդակային ուղղվածությամբ:
Ինքներս կարիք էինք զգում մի լրատվամիջոցի, որն ավելի շատ կցուցադրեր բուն իրադարձությունը, փաստը` առանց գրավոր երկարաշունչ տեքստերի, այն էլ ոչ ամբողջապես անկողմնակալ: Մեր էջերում դուք կգտնեք քաղաքական, հասարակական կյանքի, տնտեսական իրավիճակի ու մշակութային իրադարձությունների մասին բազմապիսի, ամենկողմյա, երբեմն իրար հակադիր, երբեմն իրար համահունչ տեսակետներ: Եվ այդ բազմազան տեսակետներն էլ դուք ոչ թե կկարդաք մեր զտիչով անցած տեքստերի միջոցով, այլ կլսեք ու կտեսնեք հենց տեսակետ արտահայտողին: Եվ իհարկե, մեր հարցումների միջոցով կիմանաք նաև ժողովրդի տեսակետներն այդ ամենի մասին:Մեր տաղավարում կազմակերպվում են քննարկումներ ու բանավեճեր, հարցազրույցներ ու տարբեր ձևաչափերի այլ հաղորդումներ: Հավաստի, անկողմնակալ, ժամանակին և բազմակողմանի: Այս չորս պայմաններն են լինելու մեր գործելաոճի հիմնական սկզբունքները:

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 6-ին, Գավառ քաղաքում:
2004 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, 2009 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան:
2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2006 թվականից աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում՝ «Երկիր» օրաթերթ, «yerkir.am» (նախ՝ լրագրող, ապա՝ գլխավոր խմբագիր), «Երկիր Մեդիա» Հ/Ը, «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթ, «Հրապարակ» օրաթերթ և այլն:
Բանասիրական գիտությունների թեկնածու է:

Սևակ Հակոբյան

Գլխավոր խմբագիր
e t

Ծնվել է 1963 թվականին Արարատի մարզի Դարակերտ գյուղում:
1990 թվականին Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:
1993 թվականից Աշխատել և շարունակում է աշխատել մամուլում և հեռուստատեսությունում՝ «Արար», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Հանրային հեռուստաընկերություն», «Ար»: Տպագրել է ավելի քան երկու հարյուր հոդված ժամանակակից հայ գրականության, թատրոնի և կինոյի վերաբերյալ: Հեղինակել է շուրջ վաթսուն հաղորդում և փաստագրական ֆիլմ հայ մշակույթի և գրականության դասական ու ժամանակակից գործիչների մասին՝ «Գզրոցներ», «Մեր մեծերը» և այլն: Հայաստանի գրողների միության անդամ է, արձակագիր: Հրատարակել է 6 գիրք, որոնցից «Ամենագեղեցիկ հարվածը» վեպն արժանացել է Հայերի համաշխարհային խորհրդի և ՀԳՄ ամենամյա մրցանակին՝ տարվա լավագույն վեպ անվանակարգում: Ստեղծագործությունները թարգմանվել են տասներկու լեզուներով:
2010 թվականին Հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի:

Հովհաննես Երանյան

խմբագիր
e t

Ծնվել է 1984 թվականին Երևանում:
1991-2001 թվականներին սովորել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում:
2006 թվականին ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:
2004-2005 թվականին աշխատել է «Թի-Վի 5» հեռուստաընկերությունում՝ որպես «Հակասթրես» հաղորդաշարի հաղորդավար, 2006-2008 թվականներին աշխատել է նույն հեռուստաընկերության լրատվական հաղորդաշարում՝ որպես լրագրող: 2006-2008, այնուհետ՝ 2010- 2013 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրում՝ որպես լրագրող:
2013-2014 թվականներին աշխատել է «Լայմ» հեռուստաընկերության լրատվականում՝ որպես լրագրող և հաղորդավար: Մայրքաղաքի խնդիրները լավագույնս լուսաբանելու համար արժանացել է Երևանի քաղաքապետարանի մի քանի շնորհակալագրերի ու պատվոգրերի:

Իզաբելլա Հովհաննիսյան

Լրագրող
e t

Ծնվել է 1986 թվականին Երևանում:
1993-2003 թվականներին սովորել է Երևանի Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցում:
2010 թվականին ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006-ին` «Ավանգարդ» թերթում: Թղթակցել է մի շարք թերթերի ու ամսագրերի:
2010 թվականից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2013-ից` «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում` որպես ասուլիսավար:
2013-ի սեպտեմբերից աշխատել է «Առաջին լրատվական» կայքում:

Հայկանուշ Թորոսյան

Լրագրող
e t

Ծնվել է 1985 թվականին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
2008 թվականից աշխատում է տարբեր ԶԼՄ-ներում, որպես լրագրող:
2008-2014 թվականներին լրագրող է եղել «Երկիր» շաբաթաթերթում, այնուհետև www.yerkir.am լրատվավերլուծական կայքում, 2009-2010 թվականներին թղթակցել է «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթին, որոշ ընդհատումներով` աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրում, 2011 թվականից` «Անկախ» շաբաթաթերթում: Հրապարակել է բազմաթիվ հոդվածներ ու նյութեր հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներով:
2009-2010 թվականներին սովորել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդ լիդերների դպրոցում»: 

Գևորգ Ավչյան

Լրագրող
e t

Ծնվել է 1990 թվականին Երևանում:
2007 թվականին ավարտել է Երևանի թիվ 140 դպրոցը:
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը:
2009-ից սկսել է թղթակցել պարբերականներին:
2012 թվականին սկսել է աշխատել «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Հաճախել է Ինտերնյուս ՀԿ-ի մուլտիմեդիա ամառային դպրոց:
2012-2014 թվականներին աշխատել է «Հանրային հեռուստաընկերություն»-ում` որպես մշակութային հաղորդումների լրագրող:

Տաթև Միրզոյան

Լրագրող
e t


* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ