30 04 2024

Չի կարելի սահմանին բնակվող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել. Գեղամ Նազարյան



Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, թե սահմանը կարող է անցնել գյուղի կենտրոնով: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյանի և Կիրանցի բնակիչների հանդիպումից հետո իր հնչեցրած մտքերին։

«Գեղամ Նազարյանը երբեք չի ստում, գյուղի կենտրոնն այնտեղ է, որտեղ գտնվում է գյուղի եկեղեցին, դպրոցը, կալն ու գրասենյակը։ Գյուղացիների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան պետությանը։ Չի կարելի տասնամյակներով սահմանին բնակվող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել»,- նշեց նա։

Նշենք, որ իշխող ուժը 51 դեմ ձայնով մերժեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ